Քաղաքականություն

ԱՄՆ-ն ազդարարում է Ադրբեջանին ռազմական օգնությունը կասեցնելու մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ազդարարում է Ադրբեջանին ռազմական օգնությունը կասեցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ-Բրայենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կասեցրել է ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Օ-Բրայենն այս մասին ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։

Օ-Բրայենը հայտարարել է, որ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո ասել են, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չեն տեսել խաղաղության բանակցություններում՝ հավելելով, որ չեղարկել են մի քանի բարձրաստիճան այցեր, դատապարտել են Բաքվի գործողությունները։

«Ադրբեջանին ռազմական աջակցությունն արգելող 907-րդ լրացումն էլ կմնա ուժի մեջ, քանի դեռ իրավիճակը չի բարելավվել»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolFrançaisTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում