Հասարակական

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս են բերել Վերին Խոտանան գյուղի վերջնամասում խափանված բեռնատարը

1 րոպեի ընթերցում

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս են բերել Վերին Խոտանան գյուղի վերջնամասում խափանված բեռնատարը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 14-ին, ժամը 14:27-ին տեղեկություն է ստացել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան խափանվել է․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները մոտ 1 կմ քարշակել և ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս են բերել «HOVO» մակնիշի ավտոցիստեռնը: Ճանապարհի երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում