Հասարակական

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը քաղաքացիների ընդունելություն է անցկացրել

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը քաղաքացիների ընդունելություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 14-ին, ընդունել է քաղաքացիների։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, քննարկվել են ինչպես անհատական բնույթի, այնպես էլ համակարգային հարցեր։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ իր իրավասության շրջանակում ջանքեր կգործադրի բարձրացված խնդիրների շուտափույթ լուծման համար:

Ըստ աղբյուրի՝ քաղաքացիների հետ հանդիպմանը մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները։

Նշվում է, որ ՀՀ ՄԻՊ-ի կողմից քաղաքացիների ընդունելությունը կրում է շարունակական բնույթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում