Հասարակական

ՇՄԶ հավաստագրի պահանջը մինչև 2025 թվականի հունվարի 1-ը չի տարածվի ԼՂ-ից բռնի տեղահանված միջին և ավագ բուժաշխատողների վրա

2 րոպեի ընթերցում

ՇՄԶ հավաստագրի պահանջը մինչև 2025 թվականի հունվարի 1-ը չի տարածվի ԼՂ-ից բռնի տեղահանված միջին և ավագ բուժաշխատողների վրա

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը առաջարկում է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիր ունենալու պահանջը չտարածել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված միջին և ավագ բուժաշխատողների վրա՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

Նրա խոսքով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար ավագ և միջին բուժաշխատողներըներկա իրավակարգավորումներով պետք է ունենան շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիր, որն աշխատանքի թույլտվությունը փաստող փաստաթուղթ է: Այն տրվում է 5 տարվա ընթացքում բուժաշխատողների կողմից մասնակցած տարբեր դասընթացների, համաժողովների և այլ միջոցառումների ժամանակ կրեդիտների հավաքագրման արդյունքում։

«Գործող մեր օրենսդրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողները չունեն ՇՄԶ հավաստագիրը, որը պայմանավորված էր Լեռնային Ղարաբաղում նման հավաստագրի ինստիտուտի բացակայությամբ։ Եվ խնդրին լուծում տալու համար Կառավարությունը շրջանառության մեջ է դրել այս նախագիծը, որով հնարավորություն է տալիս երկարաձգել այս նորմի կիրառումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողների նկատմամբ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը»,- ասաց Նանուշյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում