Արարատ Միրզոյանն ու Լեո Դոքերթին քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հանդիպումով, որը կայացել է նոյեմբերի 13-ին Լոնդոնում, տրվել է ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը։

«Արմենպրես»-ը ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում է, որ հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։

Զրուցակիցների կողմից երկուստեք ընդգծվել է, որ ՀՀ և ՄԹ միջև վերջին շրջանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացումը, ռազմավարական երկխոսության մեկնարկը վկայում են ՀՀ-ՄԹ գործընկերությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու կողմերի պատրաստակամության, այդ ուղղությամբ ներդրվող ջանքերի մասին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը։ Անդրադարձել է կատարվել մի շարք` քաղաքական, առևտրատնտեսական, անվտանգային, նորարարության, մարդկանց միջև շփումների ոլորտներում և այլ ոլորտներում առկա համագործակցությանն ու դրա ընդլայնման հեռանկարներին։

Կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Վերջինիս համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է հոկտեմբերին Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ արտացոլված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացում առաջ շարժվելու՝ Ադրբեջանի կողմից հանրային հանձնառության արտահայտման, ինչպես նաև այդ հարցում միջազգային գործընկերների գործուն ներգրավածության կարևորությունը։

Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով Հայաստանի և ընդհանուր տարածաշրջանի կայունության և զարգացման համար դրա իրականացման արդյունքում ակնկալվող առավելությունները։

Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով ավելի քան 100 հազար հայ բնակչության բռնի տեղահանման ու ԼՂ ժողովրդի առաջնային կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։

Հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարը և ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը հակիրճ ամփոփել են կայացած քննարկումը։

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe 中文

Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա

Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում

Ընտրակաշառքի գործով կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը

Հայաստանը ԵԱՏՄ-ում բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները, նրա անդամակցությունը սառեցնելու հարց չի դիտարկվում. Օվերչուկ

Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ