Պաշտոնական

Հայաստան կժամանի շուրջ 50 երկրի 300 պատվիրակ. մեկնարկել են ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Հայաստան կժամանի շուրջ 50 երկրի 300 պատվիրակ. մեկնարկել են ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի օրից Երևանը կդառնա Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր հարթակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ազգային ժողովից հայտնում են, որ Հայաստան կժամանի շուրջ 50 երկրի 300 պատվիրակ: Հյուրընկալող կողմն Ազգային ժողովն է:

Նոյեմբերի 18-20-ը կկայանա ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որը վեհաժողովի հիմնական նստաշրջաններից է: Հայաստանի ԱԺ-ն դեռ ամռանն էր հայտ ներկայացրել եւ պատրաստակամություն հայտնել Հայաստանում հյուրընկալելու վեհաժողովի աշնանային նստաշրջանի պատվիրակներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում