Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը ֆրանսիացի պաշտոնյաների հետ քննարկել է տարածաշրջանային հարցերը

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը ֆրանսիացի պաշտոնյաների հետ քննարկել է տարածաշրջանային հարցերը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում մտքեր է փոխանակել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն այս մասին մանրամասներ է ներկայացրել X-ի իր էջում:

«Փարիզի խաղաղության 6-րդ համաժողով»-ի շրջանակում հնարավորություն ունեցանք մտքեր փոխանակել Կատրին Կոլոնայի և Անն Իդալգոյի հետ: Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնված օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերը մեր շարունակական քաղաքական երկխոսության մաս են կազմում»,-գրել է ՀՀ ԱԳ նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում