Պաշտոնական

ՀՀ վարչապետը կարևորել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում ԱՄՆ դերակատարության շարունակականությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը կարևորել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում ԱՄՆ դերակատարության շարունակականությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում` իր կեցավայրում, ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետն ընդգծել է ԱՄՆ դերը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում և կարևորել դրա շարունակականությունը:

Ըստ աղբյուրի՝ շեշտվել է 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը:

«Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և հավելել, որ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրւա:

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը` առկա խնդիրների լուծման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում