ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը նոյեմբերի 9-ին, ժամը 11:12-ին մարվել է: Մոտ 7 հա տարածքում այրվել են խոտածածկույթ, ծառի թափուկներ և կոճղեր։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, հրշեջ-փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել 3 հա տարածքում։
Նոյեմբերի 6-ին ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։