Հասարակական

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում 35 հակ անասնակեր է այրվել և անասնագոմի տանիքի կեսը

1 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում 35 հակ անասնակեր է այրվել և անասնագոմի տանիքի կեսը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 9-ին, ժամը 13։57-ին ահազանգ է ստացել, որ Պռոշյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 22 հասցեի մոտակայքում այրվում է անասնագոմ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 14:39-ին, մարվել՝ 15:20-ին: Այրվել են անասնագոմի (մոտ 60 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 30 քմ, կից գտնվող փայտե ծածկով կառույցը (մոտ 25 քմ) և ներսում կուտակած 35 հակ անասնակեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում