Հասարակական

ՃՏՊ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին. կա երկու զոհ և տուժած

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին. կա երկու զոհ և տուժած

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 9-ին, ժամը 16։17-ին ահազանգ է ստացել, որ Իսահակյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված տուժած:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ-ին բախվել են ZiL (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1994 թ․) և VAZ (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1956 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ZiL մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Նշվում է, որ փրկարարները VAZ մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և ուղևորի դիերը, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում