Քաղաքականություն

Հայաստան-Ադրբեջան բարձր մակարդակով հանդիպման մասին պայմանավորվածություն այս պահին չկա․ ԱԳ փոխնախարար

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Ադրբեջան բարձր մակարդակով հանդիպման մասին պայմանավորվածություն այս պահին չկա․ ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս պահին Հայաստան-Ադրբեջան բարձր մակարդակով որևէ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք բանակցությունները փակուղի են մտել։

«Այս պահին որևէ հստակ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա։ Առաջնորդների մակարդակով հանդիպում տեղի չի ունեցել, բայց միջնորդները որոշակի աշխատանք են տանում՝ նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Սպասում ենք, որ նոր հանդիպում տեղի կունենա․ հանդիպման մակարդակի, վայրի և միջնորդի մասին այս պահին կդժվարանամ ասել»,- նշեց Կոստանյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում