Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում կլինեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ
1 րոպեի ընթերցում

Երևանում օգոստոսի 10-ից երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն Սայաթ-Նովայի պողոտայում՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ապահովելու նպատակով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից, Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 6 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սայաթ-Նովայի պողոտա-Աբովյան փողոց խաչմերուկ կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը։
Բացի այդ, Սայաթ-Նովայի պողոտայի երթևեկելի մասի առաջին գոտիով Տերյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտա-Աբովյան փողոց խաչմերուկ ընթացող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկազմակերպվի միայն աջ ուղղությամբ։
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 10-ից։