Քաղաքականություն

ԱԳ փոխնախարարը հստակեցրել է, թե Հայաստանի համար որ հարցն է սկզբունքային Ադրբեջանի հետ բանակցություններում

1 րոպեի ընթերցում

ԱԳ փոխնախարարը հստակեցրել է, թե Հայաստանի համար որ հարցն է սկզբունքային Ադրբեջանի հետ բանակցություններում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի համար Ադրբեջանի հետ բանակցություններում շարունակում է սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Մեզ համար շարունակում է սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթի անկյունաքարը պետք է լինի 2 երկրների միջև սահմանագծի ամրագրումը։ Կարևոր հարցերից է մնում նաև ապաշրջափակման գործընթացի չորս սկզբունքների արձանագրումը, որոնք նաև արձանագրված են Գրանադայի հայտարարության մեջ։

Կարևոր է լինելու նաև վեճերի կարգավորման հստակ մեխանիզմի ստեղծումը»,- նշեց Կոստանյանը` հավելելով, որ սրանք այն հարցերն են, որոնց շուրջ երկու կողմերը պետք է մոտեցնեն դիրքորոշումները։

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է շահագրգռված մնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիր կնքելու հարցում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում