Հասարակական

Պարեկներին կաշառելու փորձ արած ոչ սթափ վարորդը ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

Պարեկներին կաշառելու փորձ արած ոչ սթափ վարորդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նոյեմբերի 6-ի ժամը 23.10-ին Թամանցիների փողոցում կաշառք տալու կասկածաքնով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել 44-ամյա տղամարդու:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա ԲՄՎ մակնիշի մեքենան վարել է ոգելից խմիչքի ազդեցության տակ և այդ փաստը չարձանագրելու համար պարեկների մեքենան է դրել 20 000 դրամ:

Ըստ աղբյուրի՝ կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում