ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 8-ին, ժամը 15։42-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մոցարտի փողոցի տներից մեկում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մոցարտի փողոցի երկու հարևան տների ընդհանուր տանիքում (մոտ 180 քմ):
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:10-ին, մարվել՝ 16:56-ին: Այրվել է տանիքի մոտ 100 քմ հատված և ջերմահարվել՝ մոտ 50 քմ: