Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. «Արարատ-73»-ի հաղթանակի 50-ամյակ» թեմային

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023 թվականի նոյեմբերի 8-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. «Արարատ-73»-ի հաղթանակի 50-ամյակ» թեմային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստներ Նորայր Մեսրոպյանը, Սերգեյ Պողոսյանը, Սերգեյ Բոնդարենկոն:

380 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է ֆուտբոլի գնդակ, որտեղ ներկայացված են «Արարատ» ֆուտբոլային թիմին գավաթի հանձնման արարողության դրվագներ:

Գեղաթերթիկի վերևի հատվածում պատկերված են «Արարատ» ֆուտբոլային թիմի ֆուտբոլիստներ, ինչպես նաև՝ «Արարատ-73»-ի հաղթանակի 50-ամյակին նվիրված լոգոտիպը: Գեղաթերթիկի ներքևի հատվածում ներկայացված է «Արարատ» ֆուտբոլային թիմի լուսանկարը՝ ամբողջական կազմով:

Գեղաթերթիկի և նամականիշի վրա պատկերված են «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ և ԳԱՎԱԹԱԿԻՐ», «ԱՐԱՐԱՏ-73» և «50-ԱՄՅԱԿ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

1973 թվականին «Արարատ» ֆուտբոլային թիմը մեկ խաղաշրջանում ոչ միայն նվաճեց Խորհրդային Միության գավաթը, այլ նաև արժանացավ Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսին:

Թողարկման օրը` 08 նոյեմբերի 2023թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի տրամագիծը` 38,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 90,0 մմ

Տպաքանակը՝ 10 000 հ.

Հայերեն English Русский

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար