ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 7-ին, ժամը 15։32-ին ահազանգ է ստացել, որ Զոլաքար գյուղում այրվում է անասնակեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում:
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:52-ին, մարվել՝ 17։58-ին: Այրվել է մոտ 300 հակ անասնակեր։