Հասարակական

Բերդ-Չինարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսն այրվել է. վարորդը և ուղևորները չեն տուժել

1 րոպեի ընթերցում

Բերդ-Չինարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսն այրվել է. վարորդը և ուղևորները չեն տուժել

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 6-ին, ժամը 15:33-ին ահազանգ է ստացել, որ Արծվաբերդ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ գյուղի վերջնամասում այրվում է Բերդ-Չինարի երթուղին սպասարկող ուղևորատար «GAZelle» մակնիշի միկրոավտոբուսը (վարորդ` Զ. Օ., 18 ուղևոր)։

Նշվում է, որ րդեհը մեկուսացվել է ժամը 16:15-ին, մարվել` 16:33-ին: Այրվել է ավտոմեքենան․ տուժածներ չկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում