ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 6-ին, ժամը 15։56-ին տեղեկություն է ստացել, որ Արա լեռան ամառանոցներից ծուխ է նկատվում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Աստվածընկալի ձոր» կոչվող տարածքում։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։12-ին, մարվել՝ 18։13-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ, որից 10 հա տարածքի հրդեհը մարել են հրշեջ-փրկարարները։