Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման բոլոր նախադրյալները կան. Պատրուշև

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման բոլոր նախադրյալները կան. Պատրուշև

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ կան բոլոր նախադրյալները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Ria Novosti-ն, Պատրուշևն այս մասին ասել է՝ ելույթ ունենալով «Ռուսաստան» ցուցահանդես-համաժողովում ունեցած ելույթում։

«Դրա համար բոլոր նախադրյալները կան»,- ասել է Պատրուշևը՝ խոսելով պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում