Արարատ Միրզոյանն Անալենա Բերբոքին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
At meeting FM @ABaerbock at @MFAofArmeniapresented project of “#Crossroads of Peace” elaborated by #Armenia as initiative that can bring economic benefits not only to our region, immediate neighbours, but also to wider world & will become a unique guarantee for peace. pic.twitter.com/Agh0WQAeqa
— Ani Badalyan, Spokesperson of MFA of Armenia (@ArmSpoxMFA) November 4, 2023
«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը Հայաստանի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Հայաստանի կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես նախաձեռնություն, որը կարող է օգուտներ բերել ոչ միայն մեր տարածաշրջանին, անմիջական հարևաններին, այլև ավելի լայն աշխարհին և դառնալ խաղաղության եզակի երաշխիք»,- գրել է Բադալյանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը կայացել է նոյեմբերի 3-ին։