Հասարակական

Գեղաքունիքի մարզի Ծովակ գյուղում այրվել է մոտ 300 հակ անասնակեր

1 րոպեի ընթերցում

Գեղաքունիքի մարզի Ծովակ գյուղում այրվել է մոտ 300 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղաքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 3-ին, ժամը 16։02-ին ահազանգ է ստացել, որ Ծովակ գյուղում այրվում է անասնակեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:30-ին, մարվել՝ 18:04-ին: Այրվել է մոտ 300 հակ անասնակեր։

Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Վարդենիսի համայնքապետարանի տրամադրած 1 բեռնատար և 1 տրակտոր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում