Հասարակական

Բավրա-Գյումրի ավտոճանապարհին կողաշրջված բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Բավրա-Գյումրի ավտոճանապարհին կողաշրջված բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 3-ին, ժամը 10։17-ին ահազանգ է ստացել, որ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1962 թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդն արգելափակվել է բեռնատարի խցիկում:

Նշվում է, որ փրկարարները բեռնատարից դուրս են բերել վարորդին, հոսանքազրկել ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում