ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Մեն կղզում շարունակվում է ՖԻԴԵ-ի«Գրանդ Սվիս»մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հայաստանը ներկայացնող շախմատիստներից8-րդ տուրում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով պարտության մատնեց ադրբեջանցի գրոսմայստեր Նիջաթ Աբասովին: Մանուել Պետրոսյանի, Գաբրիել Սարգսյանի, Հրանտ Մելքումյանի և Հայկ Մարտիրոսյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
8-րդ խաղափուլից հետո Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը ունեն 4.5 միավոր, Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը՝ 4 միավոր, Հայկ Մարտիրոսյանը՝ 3.5 միավոր։
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար,այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան:
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանն ու Մարիամ Մկրտչյանը ունեն 3 միավոր: