Հասարակական

Ողջունում ենք լրագրողներին, ովքեր լուսաբանում են Հայաստանի և Հարավային Կովկասի հետ կապված ճշմարտությունը. ԱԳՆ խոսնակ

1 րոպեի ընթերցում

Ողջունում ենք լրագրողներին, ովքեր լուսաբանում են Հայաստանի և Հարավային Կովկասի հետ կապված ճշմարտությունը. ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Լրագրողների դեմ ուղղված հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրվա առիթով ողջունել է Հայաստանի և Հարավային Կովկասի հետ կապված ճշմարտությունը լուսաբանող մասնագետներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Լրագրողների դեմ ուղղված հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրը մենք ողջունում ենք այն մասնագետներին, ովքեր կանգնած են արդարության կողքին և լուսաբանում են Հայաստանի և Հարավային Կովկասի հետ կապված ճշմարտությունը։ Մենք հիշում ենք նրանց, ովքեր ձայն են տվել պատերազմի, շրջափակման թակարդում գտնվող և բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,-գրել է ԱԳՆ խոսնակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում