Պաշտոնական

Մհեր Գրիգորյանը Ֆուկուշիմա Մասանորիի հետ հանդիպմանն ընդգծել է հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը

1 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանը Ֆուկուշիմա Մասանորիի հետ հանդիպմանն ընդգծել է հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպման սկզբում Մհեր Գրիգորյանն ընդգծել է հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը, շնորհակալություն հայտնել դեսպանին կատարված աշխատանքի համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:

Փոխվարչապետը Ճապոնիայի դեսպանին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված 100.000-ից ավելի փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքները՝ շնորհակալություն հայտնելով Ճապոնիային ծանր իրավիճակներում Հայաստանին աջակցելու համար:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ ընդգծելով բարձր տեխոնոլոգիաների, կրթության և տուրիզմի ոլորտներում համագործակցության առկա մեծ ներուժի իրացման կարևորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում