Քաղաքականություն

Սահմանին իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է․ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

1 րոպեի ընթերցում

Սահմանին իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է․ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին այս պահին հարաբերականորեն հանգիստ է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

«Սահմանին իրավիճակն այս պահին հարաբերականորեն հանգիստ է։ Մեր պարեկները, որոնք ամեն օր դուրս են գալիս, այս պահին լարվածության որևէ աճ չեն նկատում։ Այսպիսով, կարծես, մենք այս պահին ունենք հանգիստ շրջան»,- ասաց Ռիտերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում