Երևանում անցկացվեց աշխատանքի տոնավաճառ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարբեր ոլորտներից ավելի քան 2000 աշխատատեղի առաջարկ` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց. Երևանում անցկացվում է «Artsakh Career Expo» աշխատանքի տոնավաճառը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ աշխատանքի տոնավաճառի նպատակը բռնի տեղահանված արցախցիներին աջակցելն է զբաղվածության, սոցիալական, կրթական և աշխատանքային կյանքին ինտեգրվելու հարցերում:

«Artsakh Career Expo»-ի համահիմնադիր Մանե Բարեղայմանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին օգնելու համար շատերն են փորձել մոբիլիզացնել իրենց ուժերը, տարբեր նախաձեռնություններով հանդես գալ․ իրենց թիմն էլ բացառություն չէր։

«Սեպտեմբերի վերջին տեղի ունեցած ցավալի իրադարձություններից անմիջապես հետո նման միջոցառում կազմակերպելու գաղափար առաջացավ։ Հասկանում էինք, որ աշխատանք գտնելն առաջնահերթություն է լինելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Ես և իմ թիմը այս ոլորտում գործունեության բավական փորձ ունենք և որոշեցինք հանդես գալ նման նախաձեռնությամբ։ Ի զարմանս ինձ՝ արձագանքը եղել է բավական մեծ, մենք այցելությունների նման հոսք չէինք սպասում»,-նշեց Բարեղամյանը:

Անդրադառնալով տոնավաճառում ներկայացված կազմակերպություններին՝ Մանե Բարեղամյանը տեղեկացրեց, որ կան 50-ից ավելի գործատու-կազմակերպություններ և ավելի քան 2000 հաստիք։ Ոլորտները շատ տարբեր են՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, սպասարկում, ծառայություններ, կրթություն, ֆինանսներ և այլն։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Ալիսա Գասպարյանը Հայաստան է տեղափոխվել Ստեփանակերտից, որտեղ երկար տարիներ աշխատել է որպես հաշվապահ: Ալիսան մեծ ակնկալիքներով է եկել աշխատանքի տոնավաճառ։

«Այստեղ ամբողջ ընտանիքով արդեն տեղավորվել ենք և հույս ունենք, որ շատ շուտ աշխատանք կգտնենք: Չնայած մասնագիտությամբ հաշվապահ եմ՝ բայց այժմ փնտրում եմ ցանկացած աշխատանք, որ կարողանանք մեր կարիքները հոգալ, ընտանիքի ծախսերն ապահովել»,- ասաց Ալիսա Գասպարյանը:

«Երեմյան փրոջեքթս» ընկերությունը «Artsakh Career Expo»-ի շրջանակում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին առաջարկում է մեծ թվով աշխատատեղեր ընկերության գործունեության բոլոր ճյուղերում: «Երեմյան փրոջեքթս»-ընկերության ներկայացուցիչ Վալենտինա Շահինյանը նշեց, որ արդեն երրորդ էքսպոյին են մասնակցում, որտեղ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին առաջարկում են աշխատատեղեր։ Նա ուրախությամբ նշեց, որ հետաքրքրվածությունը մեծ է:

«Ասեմ, որ մասնագիտական վերապատրաստման առաջարկներ նույնպես ունենք: Մեր ընկերությունը մասնագիտացած է ռեստորանային ոլորտում, դրանից բացի ունենք նաև առաքման կենտրոն, ինչպես նաև կաթնամթերքի և մսամթերքի արտադրություն, այսինքն՝ ընկերությունն ունի լայն հնարավորություններ»,- նշեց Շահինյանը:

Միջոցառումը բարեգործական է, կոմերցիոն շահ չի հետապնդում:

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել