Հասարակական

Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին երկու մարդատար և մեկ բեռնատար ավտոմեքենաներ են բախվել. վարորդներից մեկ մահացել է

1 րոպեի ընթերցում

Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին երկու մարդատար և մեկ բեռնատար ավտոմեքենաներ են բախվել. վարորդներից մեկ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 30-ին, ժամը 13:59-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ գյուղ տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին, բախվել են BMW (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1956 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1956 թ.) մակնիշների ավտոմեքենաները և «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ. Դ., ծնված 1960 թ.). BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են BMW մակնիշի ավտոմեքենան, դուրս բերել վարորդ Հ. Ա.-ի դին, պատգարակով մոտեցրել շտապօգնությանը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում