Հայաստանի կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության համար 54 մլրդ դրամի հատկացում է արել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը շուրջ 54 մլրդ դրամի հատկացում է արել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար, այս պահի դրությամբ այս գումարից ծախսվել է 16 մլրդ դրամը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

Վարչապետը նշեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության ծրագրերի մի մասը որոշակի արտահայտություն կգտնի նաև 2024 թվականի բյուջեում:

«Մենք արդեն իսկ այս պահին կայացրած որոշումներով շուրջ 54 մլրդ դրամի հատկացում ենք արել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին: Բայց այդ գումարից այս պահի դրությամբ ծախսվել է 16 մլրդ դրամը: Հասկանալիորեն դրա մի մասը ծախսվելու է 2024 թվականի պետական բյուջեում: Օրինակ՝ կեցության աջակցության ծրագիրը 6-ամսյա է և դեռ 6 ամիս պետք է շարունակվի»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանի կառավարությունն աշխատում է նաև միջազգային գործընկերների հետ՝ արձանագրելով, որ հումանիտար ճգնաժամը կառավարելու հարցում ունի միջազգային գործընկերների աջակցության կարիքը:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 հազար քաղաքացի արդեն ստացել է 100 հազարական դրամ աջակցությունը:

Հայերեն English Español Français Русский

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ

Երևանում 2018-2026 թվականներին իրականացրած աշխատանքները