Քաղաքականություն

Վարչապետը հույս ունի, որ առաջիկայում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար

1 րոպեի ընթերցում

Վարչապետը հույս ունի, որ առաջիկայում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող անձանց համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այդ մասին խոսել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ։

«Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք կունենանք հատուկ ներկայացուցիչների քննարկումների և բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը, որը վերաբերվում է հետևյալին․ Հայաստան-Թուրքիա սահմանը այս փուլում բացվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար։

Բացի քաղաքական պայմանավորվածությունից, նաև ենթակառուցվածքային էական աշխատանք է արվել։ Մասնավորապես, մենք վերազինման և վերականգման ուղղությամբ աշխատել ենք Մարգարայի անցակետում և մենք այս առումով արդեն պատրաստ ենք նման զարգացումների։ Հույս ունենք, այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն»,- նշեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում