ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը hոկտեմբերի 29-ին, ժամը 09:32-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Մյասնիկյան գյուղի Թումանյան փողոցի տներից մեկի տանիքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 09:47-ին, մարվել՝ 10:30-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 80 քմ հատվածը և տանիքին ամրացված արևային 9 վահանակ: