Հասարակական

Փրկարարները հոկտեմբերի 21-29-ը վեց օձ են տեղափոխել անվտանգ տարածք

1 րոպեի ընթերցում

Փրկարարները հոկտեմբերի 21-29-ը վեց օձ են տեղափոխել անվտանգ տարածք

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 21-29-ը 16 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, օձերը նկատվել են, մասնավորապես, Երևանում, Աշտարակ, Գյումրի, Ալավերդի քաղաքներում և Բալահովիտ գյուղում։

Ըստ աղբյուրի՝ դեպքերիի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննումներ, որոնց արդյունքում հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 3 շահմար, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում