Պաշտոնական

ՀՀ վարչապետը Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ քննարկել է ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ քննարկել է ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Ռիմա Աբդուլ Մալակի այցը Հայաստան և ընդգծել հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակն ու ինտենսիվ բնույթը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումն ու ամրապնդումը, այդ թվում` մշակույթի: Վարչապետը նշել է, որ ֆրանսիացի նախարարի այցն ունի հագեցած օրակարգ և համոզմունք հայտնել, որ դրա շրջանակում կնախանշվեն տարբեր նախագծեր ու դրանք հաջողությամբ կյանքի կկոչվեն:

Ըստ աղբյուրի՝ Ռիմա Աբդուլ Մալակը հավելել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում են մշակույթի մի խումբ գործիչներ, այցի նպատակն է` նոր ազդակ հաղորդել երկկողմ փոխգործակցությանը մշակույթի տարբեր ճյուղերում, մասնավորապես, մշակութային ժառանգության պահպանման, երաժշտության, կինոյի և այլն: Նախարարի խոսքով` հայ գործընկերների հետ քննարկվում են կոնկրետ ծրագրեր, որոնց իրականացման ուղղությամբ առաջիկայում կիրականացվեն համապատասխան քայլեր:

Նշվում է, որքննարկվել են Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է այդ ուղղությամբ միջազգային հանրության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում