Քաղաքականություն

Վրաստանը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում որպես չեզոք միջնորդ հանդես գալու պատրաստակամություն է հայտնել

1 րոպեի ընթերցում

Վրաստանը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում որպես չեզոք միջնորդ հանդես գալու պատրաստակամություն է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանը պատրաստ է որպես օբյեկտիվ և չեզոք միջնորդ հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Грузия Online-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Վրաստանը՝ որպես անկեղծ միջնորդ, Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ, շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ։ Վրաստանը և ես՝ որպես կառավարության ղեկավար, պատրաստ ենք մասնակցել այդ գործընթացին»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում