ԵՄ-ն 10 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանում կրթության հնարավորությունների ընդլայնման համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Global Gateway ֆորումի շրջանակում Հարևանության և ընդլայնման հարցերով Եվրամիության հանձնակատար Օլիվեր Վարհելին և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերը ստորագրել են Հայաստանում կրթական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ֆինանսական փաթեթի մի մասը: Փաթեթը կներառի 10 միլիոն եվրոյի դրամաշնորհ, որը տրամադրվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից Եվրոպական ներդրումային բանկի միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից:

Ֆինանսավորվող ծրագիրը ներառում է արտադպրոցական կրթության և ուսուցիչների վերապատրաստման երկու կենտրոնների կառուցում Սյունիքում՝ Կապանի և Գորիսի քաղաքապետարաններում։ Կենտրոնները կգործարկվեն Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից:

Կենտրոնները 6-18 տարեկան երեխաների համար կապահովեն արտադպրոցական կրթության հնարավորություններ և հասանելիություն երիտասարդական ծառայություններին: Մինչև 6000 ուսանողներ կսովորեն մեխանիկա, ծրագրավորում, ձեռներեցություն, լեզուներ, արվեստ, երաժշտություն և աթլետիկա:

«Սա կարող է օգնել ավելի ամրապնդել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջև կապը, քանի որ վերջինս առաջինի համար էական օժանդակություն է: Ավելին՝ Սյունիքում այս խելացի կենտրոնների կառուցումը կնպաստի Հայաստանի հարավային շրջանների զարգացման ավելի մեծ նպատակին»,-ասել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Հանձնակատար Օլիվեր Վարհելին նշել է, որ աջակցության մասին այդ հայտարարությունը Հայաստանի կրթական բարեփոխումներին ԵՄ-ի նվիրվածության ևս մեկ ապացույց է: Կրթությունը առաջնահերթություն է Հայաստանում ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում:

«Եվ ես ուրախ եմ, որ Սյունիքի մարզում ոչ ֆորմալ կրթության երկու կենտրոնների կառուցումն իրականություն է դառնալու: Սա կերաշխավորի գյուղերում կրթության որակը, աշխատուժի զարգացումն ու կպատրաստի Հայաստանի երիտասարդներին, այդ թվում խոցելի խմբերին՝ գտնելու համապատասխան աշխատանք մրցունակ աշխատաշուկայում: Սա Հայաստանում կրթության նկատմամբ ԵՄ համապարփակ մոտեցման մի մասն է, որի ուղղությամբ մենք վերջերս հատկացրինք 32 միլիոն եվրո բյուջետային աջակցություն՝ կրթության ռազմավարության իրականացման համար»,-ասել է հանձնակատարը:

Հայերեն العربية

Կլիմայի և կենսաբազմազանության փոփոխությունն ու հանրային առողջության լուրջ մարտահրավերները. ինչ ռիսկեր կան Հայաստանում

Նեթանյահուի դաշինքն առաջատար է ընտրություններում. Թրամփը դա վերագրել է իր կողմից աջակցությանը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 28-ին Հայաստանն ունի մեկ մասնակից

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել