Քաղաքականություն

ԱԳ նախարարի տեղակալը Լատվիայի ԱԳՆ փոխպետքարտուղարին ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված իրավիճակը

1 րոպեի ընթերցում

ԱԳ նախարարի տեղակալը Լատվիայի ԱԳՆ փոխպետքարտուղարին ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի ԱԳՆ փոխպետքարտուղար Անջեյս Վիլումսոնսին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցերի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության շուրջ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԳ նախարարությունից, նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը լատվիական կողմին ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, անդրադարձել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ պետության կողմից գործադրվող ջանքերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքներին: Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Լատվիայի կառավարության՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու որոշման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում