Հասարակական

Պարեկները Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Պարեկները Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի ծառայողները հոկտեմբերի 24-ին Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Արագածի բաժին են տեղափոխել 37-ամյա Ռոմա Հ.-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա 2020 թ. հոկտեմբերի 21-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի մեղադրանքով:

Ըստ աղբյուրի՝ խափանման միջոց չի կիրառվել:

Նշվում է, որ հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում