ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 25-ին, ժամը 11:40-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 12:27-ին, մարվել՝ 13:15-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 150 քմ) և ննջասենյակներից մեկի բաղդադե առաստաղը՝ մոտ 30 քմ․ կանխվել է հրդեհի տարածումը հարակից սենյակներ: