Քաղաքականություն

Փաշինյանը ենթադրում է, որ Բրյուսելի հանդիպումը չի կայանալու Ալիևի կողմից իր մասնակցությունը չհաստատելու պատճառով

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը ենթադրում է, որ Բրյուսելի հանդիպումը չի կայանալու Ալիևի կողմից իր մասնակցությունը չհաստատելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ենթադրում է, որ Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսված հանդիպումը չի կայանալու այն պատճառով, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով հարցին՝ այն չեղարկվե՞լ, թե՞ հետաձգվել է:

«Նախատեսված է այդպիսի հանդիպում: Բայց հիմա փաստն այն է, որ հոկտեմբերին դա չի կայանա: Ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը: Բայց նաև կան աշխատանքային մանրամասներ, որոնց առնչությամբ մենք առաջիկա օրերին Եվրամիության գործընկերներից կփորձենք պարզաբանումներ ստանալ և հասկանալ հետագա անելիքները»,-ասաց Փաշինյանը:

Թեև Հայաստանը որոշ հարցերի պատասխաններ արդեն ունի, վարչապետը չշտապեց դրանց վերաբերյալ գնահատական հնչեցնել: Հայաստանն այդ հանդիպմանը մասնակցելու պատրաստակամություն է հայտնել:

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում