Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի խորհրդարանի նախագահ Տասուլասն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, շնորհավորել Կոնստանտինոս Տասուլիսին Հունաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-հունական խորհդարանական շփումները առավել տեսանելի արդյունքներ կարձանագրեն առաջիկա տարիներին։

Ըստ աղբյուրի՝ Կոնստանտինոս Տասուլասը հայտնել է, որ մոտ ապագայում կհրապարակվի երկու պետությունների բարեկամության խորհրդարանական խմբի կազմը, ինչը թույլ կտա վերագործարկել հայ-հունական խորհրդարանական դիվանագիտական ակտիվ շփումները։

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-հունական համագործակցության ոլորտներին առնչվող հարցեր, ներառյալ քաղաքական երկխոսությունը, պաշտպանական գերատեսչությունների համագործակցությունը, սփյուռքի ոլորտի համակարգողների միջև մշտական շփումներն ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ մակարդակներում (Հայաստան-Հունաստան-Կիպրոս)։

ՀՀ դեսպանը մանրամասն ներկայացրեց Ադրբեջանի կողմից 2022թ դեկտեմբերին մեկնարկած, իսկ 2023թ․ ապրիլից Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակման և էթնիկ զտման ընթացքը։

Դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, ավելի քան իննամսյա լիակատար պաշարումից և բնակչությանը սովի մատնելուց հետո, միջազգային մամուլի կամ միջազգային դիտորդների բացակայության պայմաններում սկսվեց էթնիկ զտման ակտիվ, ագրեսիվ փուլը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին՝ ՀՀ դեսպանը մանրամասնել է, որ Հայաստանն այժմ միջազգային գործընկերների աջակցությամբ հասցեագրում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրները և հնարավորության սահմաններում դրանց լուծումներ տալիս։

Դեսպանն ընդգծել է, որ արցախահայերի սեփական հայրենիք վերադարձի իրավունքը, միջազգային վստահելի երաշխիքների առկայության դեպքում, պետք է դուրս չմնա միջազգային օրակարգից։

Նշվում է, որ հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցերի, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին և միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման նպատակով առաջիկա փոխայցելություններին:

Հայերեն English Français Русский

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Իրանի դեմ գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին

ԱՄՆ-ի և Սուրբ Աթոռի պետքարտուղարները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմին բանակցությունների միջոցով վերջ դնելու ջանքերը

Բժշկությունն այլևս սահմաններ չի ճանաչում. «Սլավմեդ»-ում կայացել է Հայաստանում առաջին ռոբոտային հեռավար վիրահատությունը

Վախճանվել է պոլիոմիելիտով հիվանդ վերջին ամերիկուհին

Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում պատգամավորական մանդատից

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Իրանը 10 բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանի «Ազրակ» ռազմաբազայի վրա

Իրանի արտգործնախարարը Թուրքիայի և Օմանի գործընկերների հետ քննարկել է իրավիճակը Հորմուզի նեղուցում

«Փլագ ընդ Փլեյ Հայաստան» ընկերությունն օգնում է հայկական ստրատափներին նոր հեռանկարներ բացել իրենց գործունեության ոլորտում

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ-ի կիսաեզրափակչում է