ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 24-ին, ժամը 11։37-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 11:59-ին, մարվել՝ 13:02-ին: Այրվել է տան փայտե առաստաղի (80 քմ) մոտ 20 քմ հատվածը։