Հասարակական

Գլխավոր դատախազությունն ամփոփել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության երեք տարվա աշխատանքը

2 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազությունն ամփոփել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության երեք տարվա աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ձևավորումից մինչ օրս (2020 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերը) նախաձեռնել է 419 ուսումնասիրություն, 115 վարույթներով դատարան է ներկայացրել հայցի նախնական ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, վարչությունը, իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, դատարան է ներկայացրել 89 հայցադիմում, որոնցով պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ և 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձանցում մասնակցություն:

Ըստ աղբյուրի՝ գնահատված գույքերի շուկայական արժեքների հաշվառմամբ, հայցերի ընդհանուր հայցագինը գերազանցում է 500 միլիարդ դրամը (բազմաթիվ գույքերի՝ այդ թվում իրավաբանական անձանցում մասնակցությունների շուկայական արժեքն այս փուլում դեռևս գնահատված չէ. թիվն ունի աճի միտում): 89 հայցադիմումներից 67-ը ներկայացվել է 2023 թվականի ընթացքում:

Նշվում է, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը մինչ օրս կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանը փոխանցվել է 6 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 2 միլիարդ 100 միլիոն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 79 միլիոն դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում