Հասարակական

ՀՀ վարչապետի ձայնի նմանակմամբ և պատկերի օգտագործմամբ տեսանյութի հրապարակման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի ձայնի նմանակմամբ և պատկերի օգտագործմամբ տեսանյութի հրապարակման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, հավանաբար արհեստական բանականության գործիքակազմի կիրառմամբ, հրապարակվել և տարածվել է տեսանյութ, որում ՀՀ վարչապետը, իբրև թե հայտնում է, որ Մարկ Ցուկերբերգի հետ համատեղ մշակված նախագծով «Լիբռա» անունով կայքին միանալու դեպքում հնարավոր է օրական 100 հազար ՀՀ դրամ վաստակել։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նման եղանակով փորձ է արվում ՀՀ քաղաքացիներին, վստահությունը չարաշահելով ու խաբեությամբ, ներգրավել անհայտ ծագում ունեցող ծրագրերում և նրանցից գումարներ հափշտակել։

Ըստ աղբյուրի՝ նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում