Հասարակական

ՀՀ ՆԳՆ նախարարը մի խումբ պարեկների հանձնել է սպայական առաջին՝ ոստիկանության լեյտենանտի ուսադիրները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ նախարարը մի խումբ պարեկների հանձնել է սպայական առաջին՝ ոստիկանության լեյտենանտի ուսադիրները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է պարեկային ծառայության մի խումբ աշխատակիցների։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Վահե Ղազարյանը նշել է, որ, հաշվի առնելով բարեխիղճ ծառայությունը, պարեկները նշանակվել են միջին խմբի պաշտոններում և նրանց շնորհվել է ոստիկանության լեյտենանտի կոչում։

Ըստ աղբյուրի՝ ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը շնորհավորել են ներկաներին, մաղթել բարի ծառայություն և հանձնել սպայական առաջին ուսադիրները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում