Գեղարքունիքի մարզում հավաքվել է 47 հազար 600 տոննա հացահատիկի բերք

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում արդեն ամփոփվել են 2023 թվականի գյուղատնտեսական տարվա համար հացահատիկի բերքահավաքի նախնական արդյունքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, մարզի տնտեսություններում 12642 հեկտար աշնանացան ցորենի ցանքերից ստացվել է շուրջ 31600 տոննա համախառն բերք, 1 հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 25 ցենտներ՝ նախորդ տարվա 16 ցենտների դիմաց: Առանձին ֆերմերային տնտեսություններ 1 հեկտարից ստացել են շուրջ 50-60 ցենտներ միջին բերք, ու նման ցուցանիշի ապահովման վրա իր դրական ազդեցությունն է ունեցել «ՀՀ- ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության» ծրագիրը, որի շրջանակներում 2023 թվականի ՀՀ կառավարության կողմից մարզի գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին որպես սուբսիդիա հատկացվել է շուրջ 806 միլիոն դրամ, որի շնորհիվ տնտեսավարողները ցորենի ցածր գների ներկայիս պայմաններում կարողացան փոխհատուցել իրենց կատարած ծախսերը և որոշակի շահույթ ապահովել:

2023 թվականին մարզի համայնքներում առկա 8888 հեկտար գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերի 1 հեկտարից միջին հաշվով ստացվել է շուրջ 17 ցենտներ բերք՝ ապահովելով 15100 տոննա համախառն բերք: Ընդհանուր առմամբ՝ 2023 թվականին մարզում աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերից ստացվել է շուրջ 47600 տոննա հացահատիկ, որը կծառայի պարենային անվտանգության խնդրի մեղմմանը:

Այժմ ընթանում է կարտոֆիլի բերքահավաքը։ 2023 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ 6498 հեկտար ցանքերից բերքահավաքը իրականացվել է շուրջ 3925 հեկտարի վրա, որի 1 հեկտարից միջին հաշվով ստացվում է 200-220 ցենտներ բերք՝ նախորդ տարվա 165 ցենտների դիմաց: 2022 թվականի 116 հազար տոննա կարտոֆիլի համախառն բերքի դիմաց այս տարի կանխատեսվում է ստանալ շուրջ 136 հազար տոննա համախառն բերք:

Արդեն իսկ ավարտվել է անասնակերի կուտակման աշխատանքները, կուտակվել է շուրջ 135000 տոննա խոտ և 24327 տոննա ծղոտ, նախորդ՝ տարվա 105000 տոննա խոտի և 12000 տոննա ծղոտի փոխարեն:

Կուտակված անասնակերը բավարար է գյուղատնտեսական կենդանիների ձմեռացումն ապահով և անկորուստ անցկացնելու համար: Շարունակվում է աշնանացանի իրականացման աշխատանքները։ 2023 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ մարզի գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում կատարվել է շուրջ 5500 հեկտար աշնանացան ցորենի ցանք, աշխատանքներն ընթացքի մեջ են։ Սպասվում է, որ այս տարի կկատարվի շուրջ 8000 հեկտար աշնանացան:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին

Երևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում էլեկտրական շչակ կգործարկվի

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առթիվ

Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին

«Հայաստան» դաշինքը կվիճարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները