Հայաստանն այս պահին չի քննարկում ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը․ Խանդանյան
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն այս պահին չի քննարկում ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Այս պահին մենք չենք քննարկում այդ հարցը»,– ասաց Խանդանյանը:
Նա նշեց, որ ՀԱՊԿ-ն է նախաձեռնել Հայաստանից դուրս գալու գործընթացը։
Լրագրողի հարցին, թե ի՞նչ պետք է լինի, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից՝ Խանդանյանը պատասխանեց. «Կսպասենք ու կհասկանանք՝ արդյո՞ք պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ»։