Հասարակական

Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են խարդախությամբ գումարներ շորթողների

2 րոպեի ընթերցում

Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են խարդախությամբ գումարներ շորթողների

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Մեծամորի 34-ամյա և մայրաքաղաքի 31-ամյա երկու բնակիչ, խաբեությամբ և վստահությունը չարաշահելով, մոլորեցնում են մարդկանց ու գումարներ շորթում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

«Գովազդային թռուցիկների վրա նշված հեռախոսահամարին զանգողներին նրանք խոստանում են մինչև 3 միլիոն դրամի վարկ՝ փոխարենը պահանջելով հաշվեհամարին փոխանցել որոշակի գումար՝ վարկը հաստատելու նպատակով: Գումարը ստանալուց հետո չեն կատարում պայմանավորվածությունը: Իրացնելով տեղեկությունները՝ հոկտեմբերի 15-ին բաժնի քրեական հետախույզները Էջմիածնի Ազգալդյան փողոցում նրանց հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել: Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել են վարկեր տրամադրելու վերաբերյալ մեծ քանակի գովազդային թռուցիկներ: Նրանք իրավապահներին հայտնել են, որ թռուցիկները փակցրել են Էջմիածնի տարբեր հատվածներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում