Հասարակական

Հրապարակվել են այն բուհերի ցանկերը, որտեղ կարող են ուսումը շարունակել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները

3 րոպեի ընթերցում

Հրապարակվել են այն բուհերի ցանկերը, որտեղ կարող են ուսումը շարունակել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հրապարակել է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող (բակալավրի և մագիստրոսի) հաստատությունների ցանկերը, որտեղ կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

«ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 12-ի N 1762-Լորոշմամբհաստատել է 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների՝ 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը և տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի կամ կրթական աստիճանի:

Ցանկերում ներկայացված են տրամադրվելիք կրթաթոշակների առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի, և տարբեր պետական բուհերում նույն կրթական ծրագրի համար նախատեսված ուսման վճարների չափերը 2023-24 ուստարվա համար՝ ըստ մասնագիտությունների: Ցանկերում ներառված բուհերում մագիստրատուրայի ուսման վարձի չափը չի կարող գերազանցել560 հազար դրամը, իսկ բակալավրիատի կրթական ծրագրերի դեպքում՝ 700 հազար դրամը:

Կրթաթոշակների առավելագույն չափերը հաշվարկվել են՝ ըստ տվյալ կրթական ծրագրով ուսուցում ապահովող բոլոր պետական բուհերի, ներառյալ՝ մասնաճյուղերի հաստատված վարձավճարների միջին արժեքների»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Որոշ կրթական ծրագրերի դեպքում սահմանված կրթաթոշակի չափն ավելի ցածր է, քան որոշ բուհերում այդ ծրագրի համար սահմանված ուսման վճարը: Այդ դեպքում ուսանողը կարող է ընտրել նույն կրթական ծրագիրն իրականացնող այլ ուսումնական հաստատություն կամ մարզային մասնաճյուղ (ինչը որոշակիորեն կթեթևացնի նաև կեցության հետ կապված ծախսերը) կամ կարող է լրացնել տարբերությունը սեփական միջոցներով:Այն պարագայում, եթե Լեռնային Ղարաբաղում ուսումնառած կրթական ծրագիրը ներկայացված չէ հրապարակված ցանկում, ուսանողը կարող է ուսումը շարունակել հարակից կրթական ծրագրով:

ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է՝

Բակալավրի ԱՌԿԱ ուսուցմամբ կրթական ծրագրեր իրականացնող ՀՀ պետական բուհերը և կրթության վճարները 2023-2024 ուստարվա համար,

Բակալավրի ՀԵՌԱԿԱ ուսուցմամբ կրթական ծրագրեր իրականացնող ՀՀ պետական բուհերը և կրթության վճարները 2023-2024 ուստարվա համար։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում